«Փաստ». Ինչ ցուցում է տվել Արայկ Հարությունյանը իրավապահներին
«Փաստ» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Նա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ և մասնավորաբար շեշտել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ «բոլոր միջոցները» ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հիմնադրամներում ստուգումների հարցը առաջ է եկել այն բանից հետո, երբ երկուսի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ դարձել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բանն այն է, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը հենց Արայիկ Հարությունյանն է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահը, և միայն հունվարի 9-ին են նախագահի հրամանագրով այդ լիազորություններն անցել Վարդանյանին, իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Հարությունյանը նման հանձնարարություն է տալիս:
Հետաքրքիր է, թե ի՞նչ կասկածներ ունի ԱՀ նախագահը այս հիմնադրամների հետ կապված, որ չի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ինքն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, առավել ևս, որ ստուգումների շրջանը վերաբերում է հենց այդ հատվածին... Ի դեպ, հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, պատերազմից հետո նշյալ հիմնադրամների կողմից շուրջ 10 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով
- «Հրապարակ». Պաշտպանության նախարարությունը 70 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կվճարի
- «Փաստ». Ով և ում անունն է հիշատակում «նմանվելու» կոնտեքստում
- «Ժողովուրդ». Կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ պրոֆեսիոնալ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ
- «Հրապարակ». Բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումո՞վ
- «Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Օհանյանի ու Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանի զույգ թիկնապահները նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան