Օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում փետրվարի 11-ի ցերեկը առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-3 մ/վրկ: Փետրվարի 13-ին, 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 11-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։