Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 665։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների կանխարգելման և արձագանքման վարչությունը (AFAD):
«Վերջին տվյալներով՝ 11 նահանգներում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 20 665 մարդ, փրկվել է 80 088 մարդ, տարհանվել է աղետի գոտուց՝ 92 69»,- հայտնել են վարչությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
- ԱՄՆ-ն ռազմական ավիակիր կուղարկի Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն
- Խաչատուրյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո Թուրքիային ցավակցություն հայտնելու համար
- Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18342-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան