Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանին և ՔՊ-ական պատգամավոր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։
«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին։
Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- գրել է նա Թվիթերում։
Մեկ այլ գրառմամբ նա հայտնում է. «Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ այս առավոտ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։
Շնորհակալություն Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. «Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։
Լուսանկարները հրապարակել է Սերդար Քըլըչը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
- Երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները
- Խաչատուրյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո Թուրքիային ցավակցություն հայտնելու համար
- Հայ փրկարարները շարունակում են աշխատանքը, հույս ունենք ողջ մնացած մարդիկ դուրս կհանվեն այնտեղից․ Փալյան
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հայաստանից ժամանած փրկարարական խումբը սկսել է աշխատանքը Ադյամանում․ Փայլան
- «Թուրքիան մեր թշնամին է, բայց դու պետք է պահես մարդկությունդ». Քաղաքացիները՝ Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու մասին
- Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. Փայլան
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
- Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ