Դոնալդ Թրամփը քննադատել է Ռիհաննային «Super Bowl»-ում նրա ելույթից առաջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննային «Super Bowl»-ում նրա ելույթից առաջ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Independent-ը։
Երկուշաբթի լույս փետրվարի 13-ի գիշերը կկայանա Ֆուտբոլի ազգային լիգայի ամերիկյան ֆուտբոլի մրցաշրջանի 57-րդ եզրափակիչ խաղը։ Ռիհաննան կերգի «Super Bowl»-ի ընդմիջման ժամանակ, որը նրա առաջին ելույթն է վերջին հինգ տարվա ընթացքում: Բարբադոսցի երգչուհու հաղթական վերադարձը բեմ շատերն են սպասում, բացառությամբ Դոնալդ Թրամփից։
«Առանց նրա «ոճաբանի» նա ՈՉԻՆՉ կլիներ: Ամեն ինչ վատ է, և ՏԱՂԱՆԴ ՉԿԱ»: - ԱՄՆ նախկին նախագահը վրդովվել է իր իսկ «Truth Social» սոցիալական ցանցում։
Երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահն էր, Ռիհաննան կոշտ քննադատում էր նրան։ 2017 թվականին երգչուհին ամերիկյան այն ժամանակվա առաջնորդին անվանել էր «անբարոյական խոզ»՝ ներգաղթային քաղաքականության խստացման պատճառով։ 2019 թվականին նա վրդովված էր մի քանի նահանգներում տեղի ունեցած զանգվածային հրաձգություններին նրա արձագանքից։ «Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ AK-47 գնելն ավելի հեշտ է, քան վիզա ստանալը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ԱՄՆ իշխանությունները պատ են կառուցում՝ ահաբեկիչներին Ամերիկայում պահելու համար»,-վրդովվել էր նա սոցիալական ցանցերում։
2018 թվականի քաղաքական հանրահավաքներից մեկի ժամանակ Դոնալդ Թրամփը օգտագործել է Ռիհաննայի «Don't Stop the Music» երգը, այնուհետև երգչուհու փաստաբանները համապատասխան նամակով սպառնացել էին նրան։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների
- Երգչուհի Ռիհաննայի մոմե արձանը հայտնվել է Մադամ Տյուսոյի թանգարանում
- Թրամփը հայտարարել է՝ 24 ժամում կարող էր դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը
- Թրամփը նախազգուշացրել է միջուկային հակամարտություն սկսելու ռիսկի մասին
- Ռիհաննան երեխայի է սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան