Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրաշարժի հետևանքների հաղթահարմանն աջակցելու համար
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում օգնության համար։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի կառավարությանը՝ սիրիացի ժողովրդին այս փորձության մեջ օգնելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է արաբական պետության ղեկավարը երկրաշարժից տուժած Լաթաքիա քաղաքի թաղամաս կատարած այցի ժամանակ։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից տուժած Սիրիայում զոհվել է ավելի քան 1,3 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2,3 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղ հայկական եկեղեցին
- Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
- Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը հասնում է 1500-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան