ԱՄՆ-ը գտնում է, որ Ալյասկայի երկնքում խոցված օբյեկտն անօդաչու թռչող սարք է
ԱՄՆ-ը կարծում է, որ փետրվարի 10-ի երեկոյան Ալյասկայի երկնքում խփված թռչող սարքը անօդաչու է եղել։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը։
Ամերիկյան իշխանությունները ելնում են կործանիչից օբյեկտի վիզուալ զննման արդյունքներից։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները Ալյասկայի երկնքում օդապարիկ են նկատել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը դեռ չի պնդում, որ խոցված սարքը հետախուզական տվյալներ է հավաքել։
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ կործանված սարքը գտնվել է 12 հազար մետր բարձրությունում, նար բեկորներն ընկել են սառույցով պատված ծովային տարածությունների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան՝ չինական հետախուզական օդապարիկի պատճառով
- Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները