ԱՄՆ-ը բանակցություններ կվարի Պարսից ծոցի երկրների հետ Իրանի, հակաօդային պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները փետրվարի 13-16-ը Սաուդյան Արաբիայում խորհրդակցություններ կանցկացնեն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀՀ) երկրների ներկայացուցիչների հետ Իրանի, հակաօդային պաշտպանության (ՀՕ) և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցերի շուրջ: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
Ինչպես երևում է փաստաթղթից, ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունը «կմեկնի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Փետրվարի 13-16-ը կայանալիք ՊՀՀ-ի աշխատանքային խմբերի հանդիպումներին»։ Խորհրդակցությունները, որոնք կանցկացվեն Էր-Ռիադում, կկենտրոնանան «երեք առաջնահերթ խնդիրների վրա՝ ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն և ծովային անվտանգություն, Իրան և ահաբեկչության դեմ պայքար»,-հայտնել են Պետդեպարտամենտից:
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին, Պետդեպարտամենտի հակաահաբեկչության համակարգողի պաշտոնակատար Քրիստոֆեր Լենդբերգը, Մերձավոր Արևելքի հարցերով պաշտպանության փոխնախարար Դանա Սթրոուլը և այլ դիվանագետներ և զինվորականներ:
ՊՀՀ -ն տարածաշրջանային կազմակերպություն է, որը բաղկացած է վեց երկրներից՝ Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման և Սաուդյան Արաբիա: Այն ստեղծվել է 1981 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ թշնամական Թուրքիային նման արագ և այդպիսի փաթեթով արձագանք կա, իսկ Իրանի հանդեպ՝ 0 արձագանք. Անդրանիկ Թևանյան
- WSJ. Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Ելաբուգայում ԱԹՍ-ների գործարան կառուցել
- Արդյունավետ այց. Բայդենը Սաուդյան Արաբիայում բանակցել է նավթի հարցով և հանձնել կղզին
- Ամիրան Ամիրխանով. «Մեր նպատակն իրագործելու հնարավորություն դեռ կունենանք»