ԱՄՆ պետական պարտքի՝ 31,5 տրիլիոնը գերեզանցելը կհանգեցնի դաշնային բյուջեի ամբողջական փլուզման
ԱՄՆ պետական պարտքի աճող չափը, որն այժմ արդեն գերազանցում է 31,5 տրիլիոն դոլարի կրիտիկական մակարդակը, տեսանելի ապագայում կարող է հանգեցնել երկրի դաշնային բյուջեի լիակատար փլուզման։ Դա պայմանավորված կլինի պարտքի տոկոսների վճարման համար պետական ծախսերի ավելացման: «Գազետա ռու»-ն գրում է, որ American Greatness-ի տեղական հրատարակությունը մեջբերել է աշխատանքային իրավունքի և պետական կառավարման իրավունքի մասնագետ Ադամ Միլի խոսքերը։
«ԱՄՆ պետական պարտքը ներկայումս գերազանցում է 31,5 տրիլիոն դոլարը Երբ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը, այս պարտքի միջին տոկոսադրույքը կազմում էր մոտ 1,61%, իսկ տարեկան տոկոսավճարները կազմում էին ընդամենը 549 միլիարդ դոլար: Այդ ժամանակից ի վեր ավելի մեծ ծախսեր և ավելի բարձր տոկոսադրույքները արագացրել են խնդիրը ահռելի արագությամբ»,-ասել է Միլը:
Նրա խոսքով, հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակ դաշնային բյուջեի ծավալները կբավականացնեն երկրի առանց այն էլ ռեկորդային բարձր պետական պարտքի աճը փոխհատուցելու համար։ Արդեն մոտ ապագայում տարեկան տոկոսավճարները կարող են գերազանցել 1 տրիլիոն դոլարը, իսկ տոկոսադրույքները կարող են լինել շուկայական մակարդակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
- ԱՄՆ բանակը կվերսկսի լայնածավալ զորավարժությունները Եվրոպայում՝ չնայած COVID-19 համաճարակի
- ԱՄՆ բնակիչների մոտ 43% -ը կորցրել է աշխատանքը կամ աշխատավարձի մի մասը
- ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 58%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան