Արցախում կան վառելիքի պատճառով չսպասարկվող երթուղիներ
Արցախի Հանրապետությունում անգամ կտրոնային համակարգով ու սահմանափակումներով տրամադրվելու պայմաններում՝ վառելիքը սկսել է չհերիքել ամենակարևոր օղակներում: Խոսքը հանրային տրանսպորտի մասին է:
Արցախի հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հաղորդմամբ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները վերջին օրերին խնդիրներ են ունենում ոչ միայն և ոչ այնքան դժվարանցանելի ճանապարհների, որքան՝ վառելիքի պակասի հետ կապված:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկու ամիս է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կտրոնով կտրամադրվեն նաև միրգը, բանջարեղենը և ձուն
- Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
- Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
- Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Արցախում նաև ռուսներն են շրջափակված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան