Բայդենը Կոնգրեսից կխնդրի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական բյուջեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Կոնգրեսից խնդրել 2024 ֆինանսական տարվա երբևէ ամենամեծ պաշտպանական բյուջեն: Այդ մասին Politico-ի հրապարակած նյութին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ըստ պարբերականի՝ բյուջեն, ի թիվս այլ բաների, կներառի երկրի զինանոցների համալրման ծախսերը, որոնք զգալիորեն կրճատվել են Ուկրաինային պարբերաբար մատակարարվող ռազմական օգնության պատճառով։ Թերթը հայտնում է, որ կառավարությունը «շատ մոտ է» բյուջեի վերջնական գումարի որոշմանը, որը նախատեսվում է ներառել հաջորդ ֆինանսական տարվա ընդհանուր բյուջետային հայտում և ներկայացվելու է մարտին։
«Ես ակնկալում եմ, որ այս բյուջեն ավելի մեծ կլինի, քան Կոնգրեսը հաստատել է անցյալ տարի»,-ասել է պաշտպանության փոխնախարար Մայքլ Մաքքորդը, որը պատասխանատու է ֆինանսների գծով։
ԱՄՆ պաշտպանական բյուջեն 2023 ֆինանսական տարվա համար (սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից) ռեկորդային է՝ 858 միլիարդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տան աշխատակազմի հեռացող ղեկավարը հայտարարել է, որ Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թ-ին
- ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
- Ալ-Հադաթ. Բայդենը չի բացառի Իրանի հետ խնդիրների ռազմական լուծումը
- Փետրվարի 7-ին Բայդենը Կոնգրեսում ելույթ կունենա «Երկրի դրության մասին» ուղերձով
- Պենտագոնի նախկին ղեկավարը հայտնել է, որ ներկայում պաշտպանության տակ է Իրանի կողմից սպառնալիքի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները