Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով 6-ամյա երեխա է զոհվել
Երուսաղեմում ահաբեկչության զոհ է դարձել երկու մարդ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։ Եվս վեց մարդ վիրավորվել է։ Մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ։
Եվրանյուզի հաղորդմամբ, մեքենայի վարորդը տեղում սպանվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ վարորդը 31-ամյա պաղեստինցու է՝ Արևելյան Երուսաղեմից։ Իրավապահ մարմինները նրա գործողությունները որակել են որպես ահաբեկչություն, ահաբեկչի հարազատները բերման են ենթարկվել։
Միաժամանակ, ըստ իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունների, հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել, այս շաբաթ է նա դուրս գրվել հիվանդանոցից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները