«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Օհանյանի ու Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը: Բանն այն է, որ մինչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ գալը անձամբ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը իրենց թիմակիցներին հայտնել են մանդատը վայր դնելու ցանկության մասին: Թիմակիցներն էլ նրանց հետ են պահել այդ մտադրությունից՝ ասելով, որ դա «թուլության» նշան կդիտարկվի, կստացվի՝ թե ընդունում են իրենց մեղքն ու «հետ են քաշվում»:
Երկար քննարկումներից հետո պատգամավորներն էլ ընդառաջ են գնացել թիմակիցներին ու մանդատները չեն դրել: Տեղեկացանք, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո էլ Սեյրան Օհանյանն ու Չարչյանը շարունակում են օրակարգ բերել այս հարցը, բայց խմբակցության մեծամասնությունը դեմ է սրան. կարծում են, որ այդպիսով ՔՊ-ականներին խոսելու հերթական թեման կտան, թե իրենց հաջողվում է «մասնատել» ընդդիմությանը, ուստի ամեն կերպ փորձում են Օհանյանին ու Չարչյանին հետ պահել մանդատներից հրաժարվելու մտքից:
Թե վերջում ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նրանք դեռ շարունակում են մնալ պատգամավորներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան