Հալեպում հայ փրկարարներն այցելել են Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
Այսօր Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբն այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։
Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվել է Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։
Հարակից հրապարակումներ`
- Ասադն ու կինն այցելել են Հալեպ
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին