Պարեկների «հրավառություն» Երևանի կենտրոնում
Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ, կրակոցներ են արձակել ոստիկանների, քաղաքացիների բազմության մեջ: Այդ մասին գրում են սոցիալական ցանցերը, այս մասին հայկական սոցցանցերին հղում անելով գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, իսկ ոստիկանությունը լռում է։
Քաղաքացիները ֆեյսբուքում տարածում են իրենց արած տեսանկարահանումները, թե ինչպես են ոստիկանները կես ժամից ավել փորձում որսալ փախչող «Համմերին», բայց ապարդյուն։
Ֆեյսբուքում վարկածներ են պտտվում, թե ինչ կարող է տեղի ունեցած լինել, օրինակ՝ որ բանկ են թալանել։
Իրավապահները հրապարակում փորձել են կանգնեցնել ամենագնացը, որից հետո կրակոցների ձայներ են լսվել։ Ըստ ամենայնի՝ ոստիկաններն են կրակել: Ամենագնացի վարորդը վտանգավոր մանևրներ է արել և տապալել ոստիկաններից մեկին:
Ըստ սոցցանցերի օգտատերերի՝ մեքենան ի վերջո կանգնեցվել է, իսկ վարորդը՝ փախել տասյնակից ավել պարեկային մեքենաներից։
Բարեփոխված պարեկների դանդաղկոտությունը ու աշխատանքի անադրյունավետությունը տպավորիչ են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին