
ՄԱԿ-ը երկրաշարժերից հետո Սիրիայում և Թուրքիայում 115 հազար մարդու պարենային օգնություն է տրամադրում
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) չորս օրվա ընթացքում հզոր երկրաշարժից տուժած Սիրիայում և Թուրքիայում 115 հազար մարդու պարենային օգնություն է ցուցաբերել։
«ՊՀԾ-ն տարածաշրջանում ավերիչ երկրաշարժերից հետո առաջին չորս օրվա ընթացքում հրատապ պարենային օգնություն է տրամադրել Սիրիայում և Թուրքիայում 115,000 մարդու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը ասվում է կազմակերպության Twitter-ի էջում: .
Երեքշաբթի օրը Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարեց, որ սկսել է շտապ պարենային օգնություն տրամադրել Սիրիայում երկրաշարժից տուժածներին։