Մահացել է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը
Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին նախագահ Դենիզ Բայկալը մահացել է 85 տարեկան հասակում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդի Դենիզ Բայկալի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և ԺՀԿ-ն »,-գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ում։
Նա չի նշել մահվան պատճառը։
Իր երկարատև քաղաքական կարիերայի ընթացքում Բայկալը եղել է արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ (1995-1996), ֆինանսների և էներգետիկայի նախարար, խորհրդարանի խոսնակ, ավելի քան 18 տարի ընդհատումներով ղեկավարել է ընդդիմադիր CHP-ն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն
- Թուրքագետ. Թուրքիայի Հաթայ նահանգում վիճակը շատ ծանր է
- Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկը 2019-ի նախագահական ընտրություններին կսատարի Էրդողանին
- Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը Էրդողանի հարազատներին առնչվող օֆշորային փաստաթղթեր է հրապարակել
- Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս