Ուռուցքաբանները պարզել են, որ ասպիրին ընդունելը կարող է երկարացնել ձվարանների քաղցկեղով հիվանդների կյանքը
Քվինսլենդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ասպիրինի ցածր չափաբաժինների ընդունումը կարող է բարելավել ձվարանների քաղցկեղով կանանց կենդանի մնալու հնարավորությունը: «Գազետա ռու»-ն գրում է, որ նման հետազոտության արդյունքները հրապարակված է «Journal of the National Cancer Institute»-ում:
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 900 ավստրալացի կանայք, որոնց մոտ վերջերս ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ: Հիվանդները, ովքեր հայտնել են, որ ախտորոշումից հետո շաբաթական առնվազն չորս օր ընդունել են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (NSAIDs), ավելի երկար են ապրել, քան այն կանայք, ովքեր երբեմն ընդունել են NSAID-ներ կամ չեն ընդունել դրանք: Նրանց կյանքի տևողությունը միջինում ավելացել է 2,5 ամսով։
Չնայած այս տարբերությունը կարող է փոքր թվալ, այն բավականին նշանակալի է ձվարանների քաղցկեղի համար: Հիվանդությունը հաճախ ախտորոշվում է ուշ փուլում, երբ կանխարգելող ախտորոշման պայմանները վատ են լինում, իսկ բուժման տարբերակները՝ սահմանափակ:
Գիտնականները նաև պարզել են, որ NSAID-ների հաճախակի օգտագործումը կարող է բարելավել ձվարանների քաղցկեղով հիվանդ կանանց գոյատևումը, անկախ նրանից՝ նրանք սկսում են դեղորայք ընդունել ախտորոշումից առաջ, թե հետո: Այնուամենայնիվ, NSAID-ները բոլորի համար անվտանգ չեն, ուստի կանայք չպետք է սկսեն դեղեր ընդունել առանց բժշկի հետ խոսելու: Այս հետազոտության ընթացքում կանանց մեծ մասը ցածր չափաբաժիններով ասպիրին է ընդունել:
Հարակից հրապարակումներ`
- ԲԺիշկը հայտնել է դափնու տերևի վտանգավոր հատկությունների մասին
- Բժիշկը թվարկել է այն դեղորայքները, որոնք կարող են հանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և սեքսուալ խնդիրների
- Բժիշկները պարզել են, թե ինչու են մարդիկ և կենդանիները ծերանալիս սկսում ավելի վատ լսել
- Համոզված եմ, որ հիմա էլ հնարավորության դեպքում դուք Արցախում կլինեիք. Բեգլարյանը՝ բժիշկներին
- Բժիշկն անվանել է քաղցկեղի բջիջները սպանող պտղի անունը