Պենտագոնը հասկացրել է, որ իրենք դեմ չեն, որ Ուկրաինան հարվածներ հասցնի Ղրիմին
ԱՄՆ իշխանությունները դեմ չեն Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին Ուկրաինայի ռազմական ուժերի կողմից հարվածներ հասցնելուն: ԱՄՆ-ը Ղրիմը ուկրաինայի մաս է համարում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը ասել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնն աջակցում է «Ուկրաինայի կողմից Ղրիմի վերադարձնելուն», թե՞ Արևմուտքից Կիևին մատակարարվող զենքով թերակղզու ռուսական օբյեկտներին հարվածներին:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմանների, ներառյալ Ղրիմի նկատմամբ: Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իր տարածքի յուրաքանչյուր թիզը: Պայմանով, որ Ուկրաինան օպերատիվ արժեք է տեսնում ուկրաինական տարածքում ռուսական ուժերին հարվածելու մեջ:
Միացյալ Նահանգները առարկություն չունի, մենք չենք ձգտում սահմանափակել ուկրաինական ռազմական գործողություններն իրենց նպատակներին հասնելու համար»,-ասել է Վոլանդերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն անվանել է «դարերի փորձություն» ԱՄՆ-ի և աշխարհի համար
- Ինչպե՞ս է ԱԳՆ-ն պայքարում ուկրաինական հակահայ քարոզչության դեմ. 5 օրում «համապատասխան» աշխատանք
- Ղրիմում ազգայնացվել է ուկրաինացիներին պատկանող մոտ 500 անշարժ գույք
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են Ճապոնիային և Հարավային Կորեային ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ․Զախարովա
- Հուլիսի 1-ից ուկրաինական վիզա է ստացել ընդամենը 12 ռուսաստանցի