Սիրիայում երկրաշարժից մոտ 600 դպրոց վնասվել է
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն ամբողջությամբ ավերել է 10 դպրոց, վնասվել է մոտ 600 շինություն։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին Ale Khbariya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի կրթության նախարարը։
«Երկրաշարժից մասնակի վնասված դպրոցների թիվը հասել է 599-ի, 10-ն ամբողջությամբ ավերվել է»,- ասել է նա։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներին ժամանակավորապես կտեղափոխեն ուսումնական հաստատություններ։ Այդ նպատակով, ըստ նախարարի, իր գերատեսչությունը հատկացրել է 129 շենք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից հետո «երկրորդական աղետի» բարձր ռիսկ կա։ ԱՀԿ ներկայացուցիչը կարծում է, որ ջրամատակարարման, մարդկանց վառելիքով և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված դժվարությունները կարող են հանգեցնել նոր զոհերի։
Իր դերը կխաղա նաև երկու երկրների առանձին շրջաններում օդի ջերմաստիճանի նվազումը։ Օրինակ, Հալեպում ջերմաստիճանը կիջնի մինչև -3…-2 աստիճանի։
Հարակից հրապարակումներ`
- Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրաշարժի հետևանքների հաղթահարմանն աջակցելու համար
- ԱՀԿ ղեկավարը ժամանել է Հալեպ
- Ասադն ու կինն այցելել են Հալեպ
- Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղ հայկական եկեղեցին
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան