Թուրքական բեռնատարները «Վերին Լարսի» անցակետով կանցնեն առանց հերթի
Թուրքական բեռնատարները կկարողանան առանց հերթի անցնել «Վերին Լարս» անցակետը։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, շաբաթ օրը հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Թուրքիայում սարսափելի տարերային աղետ է տեղի ունեցել։ Հիմա բոլորը միավորվել են՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Մենք որոշել ենք բաց թողնել թուրքական բեռնատարները «Վերին Լարս»-ով առանց հերթի։ Կարծում եմ՝ հիմա դա ճիշտ կլինի»,- գրել է նա թելեգրամում։
Հյուսիսային Օսիայի ղեկավարը հայտնել է նաև, որ, ըստ երթևեկության կազմակերպման տարածաշրջանային կենտրոնի տվյալների, այժմ մոտ 2300 մեքենա կա դեպի պետական սահման շարժվող ծանր բեռնատարների էլեկտրոնային հերթում։ Նրանց մոտ 20%-ը մեկնում է Թուրքիա։
Մենյայլոն նշել է, որ «մենք նրանց համար «կանաչ միջանցք» կկազմակերպենք»։