Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել, արմատականները ջարդել են խանութների ցուցափեղկերը, միջամտել է ոստիկանությունը: Ֆրանսիայից հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Այսօր Փարիզում սկսվել է չորրորդ համապետական ցույցը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։
Ցուցարարների շարասյունը երթը սկսել է Հանրապետության հրապարակից և այն կավարտի ուշ երեկոյան Ազգային հրապարակում։ «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցում է մինչև 100 հազար մարդ։
Ցուցարարները կրում են ակցիան կազմակերպող ֆրանսիական առաջատար արհմիությունների պաստառներ։ Նրանք վանկարկում են «Կպայքարենք 60 տարեկանում թոշակի անցնելու համար» կարգախոսը։ Մասնակիցների պաստառների վրա կարելի է կարդալ կարդալ՝ «Մակրոն, ինքդ թոշակի անցիր, բայց մերոնց ձեռք մի տուր», «Մեզ չեն առնչվելու», «Աշխատանքի բանտարկյալները մինչև ծերություն չեն ապրի»։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
- Փարիզում երեք քրդի սպանած անձը խոստովանել է, որ հարձակումը նախօրոք էր ծրագրել
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել
- Փարիզում օդորակիչներով խանութներին տուգանել են՝ դռները բաց լինելու համար