Ինչպես են ձերբակալել «Համեր»-ի վարորդին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել և տեսանյութ հրապարակել «Համեր» մակնիշի մեքենայի վարորդի ձերբակալումից.
«Փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Հարակից հրապարակումներ`
- «Համեռ»-ի վարորդը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Հրապարակում պարեկներին չենթարկվող «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
- Պարեկների «հրավառություն» Երևանի կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին