Չիլիացի լողորդն Անտարկտիդայի ջրերում լողում է 2,49 կմ և ռեկորդ սահմանում
Չիլիի բնակչուհին աշխարհում առաջին է, ով 2,49 կմ լողալով անցել է Անտարկտիդայի ջրերով: Այս մասին հայտնում է United Press International գործակալությունը։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, ջրի ջերմաստիճանը 2,2 աստիճան էր, մինչդեռ 37-ամյա Բարբարա Էրնանդեսը սովորական լողազգեստով է եղել։ Այս տարածությունը նա անցել է 45,5 րոպեում։
Նրա՝ այդ քայլի նպատակն է ուշադրություն հրավիրել Անտարկտիկայի ջրերի պաշտպանության վրա:
«Անտարկտիդայում լողալն իմ երազանքն է եղել երկար տարիներ և իմ երկարաժամկետ նպատակի մի մասն էր՝ լողալ համաշխարհային օվկիանոսի բոլոր յոթ մասերում: Ֆիզիկապես դա աներևակայելի դժվար էր, բայց արժե, եթե այդ ջրերի պաշտպանության անհրաժեշտության ըմբռնումը հասնի որոշում կայացնողներին»,- կիսվել է իր տպավորություններով Էրնանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները