Իրանը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախումբն աշխարհաքաղաքական այս փուլում բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով։
Եթե Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեց, որ «թուրանական առաջնորդության» ձգտող էրդողանական վարչախումբը չի կարող արդյունավետ կառավարել նույնիսկ իր նահանգներում ի հայտ եկող ճգնաժամերը, ապա Նեթանյահուի կառավարությունը բախվել է ներքաղաքական խոշոր խնդիրների, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Իսրայելի ողջ տարածքով մեկ հարյուր հազարանոց ցույցերի և բողոքի գործողությունների։
Մյուս կողմից Իրանում շաբաթ օրն անցկացված բազմամիլիոնանոց տոնական քայլերթերի ժամանակ Բաքվի վարչախմբի դեմ գործողությունները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, այլ նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ։
Հայաստանն արդեն իսկ կորցրել է երկու տարուց ավելի ժամանակ պատերազմից հետո վերականգնվելու և թշնամուն արդյունավետորեն հակադարձելուն ու ճնշելուն պատրաստվելու համար, մինչդեռ մեր տարածաշրջանը և աշխարհն ընդհանրապես խիստ հարափոփոխ է, և ստեղծել ու էլի ստեղծելու է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական կողմում լայնորեն արծարծվում է հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը. Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է
- Այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է․ Ոսկանյան
- Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Ոսկանյան
- Ոսկանյան. Պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան