Լենտերն էլ այդպես օդում թռնում էին, ես եմ կտրել. Հրաչյա Սարգսյան
«Պարոն Սարգսյան, հիշում եք՝ անցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ որ հանձնարարեցի՝ կանգառասրահների նստարանները ներկո՞ւմ են»,- խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը
Հայկ Սարգսյանն ասաց, որ աշխատանքները տարվում են:
«Չէ, ներկե՞լ են կանգառասրահների նստարանները, որ ժանգոտված էին, հարցս հենց ընենց չեմ տալիս»,-կրկնեց քաղաքապետը:
Վարչության պետի պաշտոնակատարը հաստատեց, որ ներկել են:
«Սխալ են արել էլի, տեխնիկական բնութագրով գրաված է, որ պետք է փոշեներկված լինի, ինչը նշանակում է, որ նստարանը վառարանի մեջ պետք է անցնի, այդպես չի կարելի ներկել: Իսկ իրենք այնտեղ սահմանափակում են դրել, լենտերն էլ այդպես օդում թռնում էին, ես եմ կտրել»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը
Նա ենթադրեց, որ մրցույթը հաղթող այդ կազմակերպությունը բոլոր նստարանները նույն ձևով է արել՝ չի փոշեներկել:
Հայկ Սարգսյանն ասաց, որ կտան փորձաքննության:
«Փորձաքննության պետք չէ տալ, ակնհայտ երևում է, որ փոշենրեկված չէ, պետք է առանձնացնի նստարանը տանի վառարանում փոշեներկի, հետ բերի դնի տեղը: Ու պետք չէ որտեղ ես եմ բնակվում, միայն այդտեղի կանգառներն այդպես անի, Երևանի բոլոր տեղերն էլ ես բնակվում եմ, բոլոր տեղերը կարան փոխեն»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Սարգսյանը «կատակեց» իր ծննդյան տարեդարձի առիթով
- Խայտառակ վիճակ է… Անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառասրահները. Հրաչյա Սարգսյան
- 16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել, 17 հոգով՝ 29-ը հա՞տ. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին