Մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների, ՔՊ-ական մեծամասնության առաջ. Սեյրան Օհանյան
«Դատախազի միջնորդագրերի ներկայացմանը մենք չմասնակցեցինք, քանի որ կարծում ենք, որ բոլոր գործերի վաղեմության ժամկետններն անցած են, եթե մենք ստորագրեինք այդ մասին փաստաթուղթն, ապա ԱԺ-ում քննարկումներ չէին լինի»,-խորհրդարանկան ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով իր նկատմամբ հասարակական քրեական հետապնդման թույլտվություն ստանալու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ հարցին:
Նա ասաց, որ ինքը և Արմեն Չարչյանը հրաժարվել են ստորագրել միջնորդագրերը, որովհետև գտնում են, որ մեղավոր չեն և այդ գործերը շինծու են:
«Որևիցե մի շահ, որևէ մի հարցում չենք ունեցել և որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել»,-ասաց Օհանյանը:
Ըստ նրա՝ ԱԺ քննարկմանը չեն մասնակցել, քանի որ գործող իշխանությունների համար անվտանգային խնդիրենը գերակա չեն և այդ միջնորդություններն իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար, մյուս կողմից էլ համզոված էին, որ, ինչպես մյուս հարցերը, այնպես էլ իր և պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ միջնորդությունը մեծամասնությունը դակելու է:
«Մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների, ՔՊ-ական մեծամասնության առաջ: Հիմա մեղադրանք է առաջադրվել, գործերը գտնվում է դատաիրավակա համակարգում և մեր անմեղությունն մենք այնտեղ կապացուցենք և կներկայացնենք մեր հանրությանը»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:
Անդրադառնալով խորհրդարնում գլխավոր դատախազի հնչեցրած շեշտադրումներին՝ Օհանյանն ասաց. «Նախ այնտեղ զորամաս չէ, մի քանի անգամ այն զորամաս անվանելով իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը: Դրանք հին և չշահագործվող հողամաս և ավերված շինություններ էին»:
Օհանյանի խոսքով՝ բանակի ձևավորման առաջին փոլում շատ շինություններ օգտագործվել են որպես ժամանակավոր զինվորական կացարաններ, բայց ԶՈւ զարգացմանը զուգահեռ կառուցվել են ավելի լավ շինություններ, մշտական տեղակայման վայրեր և այդ շինությունները դուրս են մնացել շահագործումից:
«Ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք եղել: Նրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էր արվում քան նրանց հիմնական գներն էին, և այն ձևակերպվել է պետության համապատասխան օրգանների կողմից»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և շարունակեց. «Դատախազության ներկայացրածը ոչ թե միջնորդություն էր, այլ ակնհայտ մեղադրանք, իսկ մեղադրանքն առաջադրում են իրավապահ մարմինները, որոնց առաջ էլ պատասխանատու ենք լինելու հետագայում»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ լրացրեց իր գործընկերոջ միտքը՝ ասելով. «Մի իշխանություն, որը տասնյակ զորամասեր է հանձնել թշնամուն հանցավոր գործողության հետևանքով, հիմա էլ ՊՆ-ի 71 հատ գույք, այդ թվում նաև զորամաս համարվող տարածքներ է հանել վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքն օտարելու մեջ»:
Մինասյանի խոսքով՝ գործը քաղաքացիաիրավական է և իշխանությունները, փորձելով այն տեղափոխել քրեաիրավական հարթություն, հստակ նպատակ ունեն արժեզրկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել է պետույունը՝ անվտանգությամբ, պաշտպանությամբ, բանակը կայացրածների հերոսությամբ:
«Պատահական չէ ԱԺ նախագահի սխալ է ձևակերպում, դուք էլ լսեցիք: Սեյրան Օհանյանը «Ազգային հերոս» չէ, այլ «Արցախի հերոս» է, բայց իրենց շեշտադրումը, թե պետք է զրկել հերոսի կարգավիճակից, ցույց է տալիս իրենց վարած քաղաքականության գիծը՝ իրենց նպատակը մեր զույգ հանրապետությունների անկախության և անվտանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վարկաբեկումն է:
«Արցախի հերոսի» կոչումը շնորհում է Արցախի իշխանությունները, այլ ոչ թե՝ Հայաստանի: Սրանք սովոր են, որ Արցախի իշխանությունների փոխարեն էլ իրենք որոշում կայացնեն, դրա համար էլ նրա 75%-ը հանձնում էին թշնամուն»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հուսանք՝ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին. ՔՊ-ական պատգամավոր
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կլինի այսօր