Վրաստանում ԵՄ դեսպանը հորդորել է ընդդիմությանը մնալ խորհրդարանում և աշխատել կառավարության հետ
Վրաստանում բոլորը պետք է միասին աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականները՝ եվրաինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու համար: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, որի խոսքերը մեջբերել է IPN-ը։
Ըստ Գերչինսկու՝ ընդդիմադիր ուժերը պետք է մնան խորհրդարանում և գործեն ավելի կառուցողական։
«Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ ընդդիմությանը, աշխատել միասին՝ 12 առաջարկությունների շուրջ առավելագույն առաջընթացի հասնելու համար։ Սա ակնհայտորեն պահանջում է իշխանությունների կողմից ներառականություն, ինչպես նաև պահանջում է կառուցողական մոտեցում ընդդիմության կողմից, և այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա այս քննարկումը, Վրաստանի խորհրդարանն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդդիմությանը նույնպես նշել ենք, որ նրանք պետք է մնան խորհրդարանում»,-ասել է Գերչինսկին։
Ինչպես նշեց ԵՄ դեսպանը, խաղաղ ցույցերը ժողովրդավարական համակարգի մաս են, սակայն ընդդիմությունը պետք է աշխատի խորհրդարանում: Նա նաև ընդգծել է, որ դա պետք է օգնի Վրաստանին շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Javelins-ի լրացուցիչ խմբաքանակ գնելու համար
- ՌԴ-ից Վրաստան ներկրվող կարտոֆիլը հետ է ուղարկվել
- ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին