Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական:
Դատարան ուղարկված վարույթներից՝
• 1-ը եղել է սպանության,
• 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
• 3-ը՝ մարդուն առևանգելու,
• 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
• 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
• 4-ը՝ ֆիզիկական ներգործության,
• 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
• 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
• 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:
77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան