Փրկարարները Եղեգնաձորի շենքերից մեկի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր
Փետրվարի 12-ին, ժամը 19։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շենքերից մեկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է երեք մուտքերի նկուղները։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտոպոմպի միջոցով շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա