Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հուսանք՝ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների վրա որոշակի առումով դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը։
«Սա որոշակի առումով դրական ազդակ է։ Մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները, հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին ու ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
Հարցին՝ Հայաստանը կարողացավ շատ արագ պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ, ճանապարհը բացել, օգնություն ուղարկել, ինչո՞ւ իշխանությունները չեն կարողանում այդքան արագ պայմանավորվածության գալ Թուրքիայի, Ադրբեջանի հետ ու մարդասիրական օգնություն ուղարկել Արցախի Հանրապետություն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պարզապես չեմ արձագանքի ձեր հարցին, կխնդրեմ, ձեր հարցը նորից դնեք, լսեք ինքներդ ու ինքներդ ձեզ պատասխանեք, թե ինչու Հայաստանը մարդասիրական օգնություն չի կարողանում ուղարկել Արցախ, ով է փակել Լաչինը, ինչ համատեքստ կա այնտեղ, ինչ աշխարհաքաղաքական զարգացում կա, մյուս կողմում՝ ինչի հետ եք բերում, այս դեպքը համեմատում։ Կարծում եմ՝ հարցն անտրամաբանական է»։
Նմանատիպ մեկ այլ հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Լաչինի միջանցքը փակ է, որովհետև չի իրականացվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետը։ Այն փակել են Ադրբեջանի իբր բնապահպանները Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու, իրենց դավադիր նպատակներին հասնելու համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է, Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային, Թուրքիան համաձայնել է, Թուրքիան է բացել իր կողմից փակված սահմանը, որպեսզի Հայաստանի մարդասիրական օգնությունը գնա Թուրքիա։ Այո, այս փոխհարաբերությունները մարդասիրական համատեքստում կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա։
Ինչու եմ ես ասում, որ սա անհամեմատելի է Լաչինի միջանցքի փակման հետ։ Կարծում եմ՝ պարզ է իմ ասածը։ Կրկնեմ՝ Լաչինի միջացքը փակել են Արցախի ժողովրդին ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղը հայաթափելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար։
Թե ինչու Հայաստանին ավելի արագ ստացվեց պայմանավորվել Թուրքիայի հետ, քանի որ այս պահին Թուրքիայում զոհերի թիվը հասել է 30 հազար, դա համար էլ Թուրքիայի իշխանություններն աշխարհի բոլոր երկրներից ընդունում են օգնություն»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը. Գեղամյան
- Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ
- Փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ՝ ոչ. Վարդանյան
- Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին
- Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
- Այս ամենը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին նվիրեցին Բերձորն ու Աղավնոն. Աղաբաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան