Արցախցի պաշտոնյաները ԵԽ-ին ներկայացրել են Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։
Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ»,-մանրամասնել է ԳԵղամ Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան