Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային ուշադրությունը գնալով նվազում է. Աբրահամյան
«Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային և անհրաժեշտ ուշադրությունը գնալով նվազում է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով, միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեն լուրջ հնարավորություն ազդելու Ադրբեջանի վրա և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ։
«Այն իրավիճակն, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է և, չնայած շատերին թվում է, որ մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, իրավիճակից բխող գործողությունների միջոցով որոշակի խնդիրներ կարգավորվում են, միանշանակ ասեմ, որ այդպես չէ, մեր հայրենակիցներն Արցախում բավականին ծանր, բարդ շրջան են ապրում, ցավալիորեն այս իրավիճակում նրանք այսօր միայնակ են»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությունը հայ - ադրբեջանական սահմանին, Տ.Աբրահամյանն ասաց. «Փետրվարի 20-ից մոտ 100 հոգանոց խումբ է աշխատանքներ իրականացնելու։ Իրավիճակը պետք է պահել ընդհանուր վերահսկողության տակ, հասկանալ, թե նրանք ինչ գործառույթներ են իրականացնում և այդ համատեքստում քննարկել դրանց հնարավոր էֆեկտիվությունը, դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միջազգային հանրության՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման ուղղությամբ. Հարությունյան
- Արցախցի պաշտոնյաները ԵԽ-ին ներկայացրել են Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը
- Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը հոգեբանական ճգնաժամի հասցնել. Տիգրան Աբրահամյան
- ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով ՀԺ-ի տարածված լուրը․ Թևանյան
- Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. Ռուստամյան
- Ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան