ԱՄՆ-ն ընդունում է, որ «Հյուսիսային հոսք»-ի պայթյուններն իր ձեռքի գործն է. Լավրով
ԱՄՆ-ում պաշտոնյաները սկսել են բացահայտ խոսել այն մասին, որ Վաշինգտոնը կանգնած է «Հյուսիսային հոսք»-ի դիվերսիայի հետևում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ըստ էության, ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ «Հյուսիսային հոսք-1»-ում և «Հյուսիսային հոսք-2»-ում տեղի ունեցած պայթյուններն իրենց ձեռքի գործն էր։ Հիմա նրանք նույնիսկ հաճույքով են խոսում այդ մասին խոսում»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդպիսի քայլի է դիմել, որպեսզի ոչնչացնի հզոր դաշինքը, որը հիմնված է ռուսական էներգառեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների վրա, քանի որ այն սկսել է սպառնալ ամերիկյան շատ կորպորացիաների մենաշնորհային դիրքին:
«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2»-ի վրա հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, երբ Բալթիկ ծովի հատակով անցկացված ռուսական արտահանման գազատարների չորս վայրերում միանգամից գազի արտահոսք է հայտնաբերվել։ Շվեդիան, Դանիան և Գերմանիան հետաքննություն են անցկացնում, սակայն դրանք դեռ որևէ կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել։ Կրեմլը վթարը որակել է որպես միջազգային ահաբեկչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին