ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել վիճակագրական տվյալներ հավաքել եզդի կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ
Եվրոխորհուրդը Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ զեկույցում նշել է, որ տիրում է հանդուրժողականության մթնոլորտ, սակայն խոսքի ազատությունը պաշտպանության կարիք ունի, պետք է կանխվեն վաց և հարկադիր ամուսնությունները, բարելավվի կրությունը։
«Ձեռնարկվել են գործողություններ են այս վնասակար պրակտիկայի դեմ պայքարելու համար, սակայն իշխանությունների կողմից պետք է արվի ավելին դրա դեմն առնելու համար»,-ասված է զեկույցում։
Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին հավաքել տվյալներ ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց և երեխաների նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ, ներառյալ վաղ և հարկադիր ամուսնությունները, և մշակել համապարփակ քաղաքականություն, որը կանդրադառնա վաղ և հարկադիր ամուսնությունների հիմքում ընկած սոցիալական, տնտեսական և մշակութային պատճառներին:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն են ասորիները, վրացիները, քրդերը, հրեաները, եզդիները, հույները, գերմանացիները և այլն։
Ըստ ԵԽ-ի, վերջին հինգ տարիների ընթացքում COVID-19 համավարակը և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների բռնկումը նպաստել են ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում որոշակի լճացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չի կարող խախտել եզդի աղջիկների կրթության իրավունքը. Կոչ կառավարությանը չփոխել օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան