Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթել է Նիկոս Խրիստոդուլիդեսը
Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Նիկոս Խրիստոդուլիդիսը. Նա հավաքել է ընտրողների ձայների 51,91 տոկոսը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, պաշտոնական արդյունքները հրապարակել է Կիպրոսի ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է ընտրությունների անցկացման համար:
Անկախ թեկնածու Անդրեաս Մավրոյանիսը, որին աջակցում էր գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը (AKEL), հավաքել է ձայների 48,09%-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնակցությունը կազմել է ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 72,45%-ը։
Կիպրոսի նախագահն ընտրվում է հինգ տարով։
49-ամյա Նիկոս Խրիստոդուլիդիսը կդառնա Կիպրոսի ութերորդ նախագահը։
Ի դեպ, նա հինգ բուհի շրջանավարտ է։ Այդ հաստատություններում նա ուսանել է քաղաքագիտություն, տնտեսագիտություն, պետական կառավարման հարցեր, զբաղվել դիվանագիտության բնագավառում հետազոտություններով։
2014-ից 2018 թվականներին Նիկոս Խրիստոդուլիդիսը եղել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նախարարի կոչումով, իսկ հետո՝ մինչև անցյալ տարի՝ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան