ՊՍԺ-ի ղեկավարությունը կրկին դիտարկում է Նեյմարին վաճառելու հնարավորությունը
«Պարի Սեն Ժերմենի» աստղային հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը կրկին դիտարկում է խաղացողին տրանսֆերի հանելու հնարավորությունը։
Դեռևս 2022 թվականի մայիսին հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է բաժանվել բրազիլացուց։ Այն ժամանակ պնդում էին, որ հարձակվող Կիլիան Մբապեն է պնդել այս տարբերակը: Ինքը՝ Նեյմարը, չէր ցանկանում հեռանալ թիմից։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Նեյմարն ու Մարկինյոսը վիճել են ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի հետ այն բանից հետո, երբ թիմը Լիգա 1-ի խաղում 3:1 հաշվով պարտվել է «Մոնակոյին»:
sport.ru-ն գրում է, որ Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։