Ռուսաստանում Իրանի դեսպանն հայտնել է, որ երկրները կարող են կարճ ժամանակում չեղարկել վիզային ռեժիմները
Մոսկվան և Թեհրանը կարող են պայմանավորվել 2023 թվականին առանց վիզայի ռեժիմի մուտքի հնարավորությաններդրման շուրջ: Իրանը սպասում է ռուսական կողմից պատասխանի այս հարցում և պատրաստ է հնարավորինս շուտ չեղարկել վիզային ռեժիմը։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Նման հեռանկար կա»,-ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք երկրները կարող են պայմանավորվել այս տարի առանց վիզայի ռեժիմի մուտքի արտոնության ներդրման շուրջ։
«Մենք՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, համաձայն ենք երկու երկրների միջև վիզաների վերացմանը։ Եվ մենք նույնիսկ մեր կողմից քայլեր ենք ձեռնարկել այս հարցում։ Սպասում ենք ռուս պաշտոնյաների կարծիքին։ Եթե Ռուսաստանը մեզ նման, կհայտարարի, որ կա նման պատրաստակամություն, մենք կարող էինք կարճ ժամանակում հայտարարել առանց վիզային ռեժիմի մուտքի մասին»,-հայտնել է Իրանի դեսպանը
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ. Ոսկանյան
- Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան
- Զատուլին. Ռուսաստանը և Իրանը խիստ անհանգստացած են Ադրբեջանի գործողություններով հրահրված սրացումներով
- Իրանի ռմբակոծության հետևանքով Իրաքյան Քրդստանում զոհվել է 13 մարդ
- Էպոսագետ թեկնածուն նախագահ դառնալու դեպքում ստեղծելու է Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմատնտեսական դաշինք