Ստեփանակերտում երիտասարդ մայրերի մասնակցությամբ խաղաղ հավաք է անցկացվել
Փետրվարի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական խմբի նախաձեռնությամբ։
«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ին ասել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։
Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։
Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշել է նա ։
Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ են նկարել։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկու ամիս է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ ու վերսկսել դասերը
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միջազգային հանրության՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման ուղղությամբ. Հարությունյան
- Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը հոգեբանական ճգնաժամի հասցնել. Տիգրան Աբրահամյան
- Փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ՝ ոչ. Վարդանյան
- Արցախում քաղաքաշինության ոլորտում գրեթե բոլոր ծրագրերը կասեցված են. փոխնախարար
- Արցախում կան վառելիքի պատճառով չսպասարկվող երթուղիներ
- ԵԽ. Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
- Ինչպե՞ս է Վաշինգտոնն արձագանքում Արցախի շրջափակմանը
- Ծառուկյանը որոշել է Արցախում շրջափակման ընթացքում ծնված երեխաներին խաչեր նվիրել
- Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
- Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
- Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը
- Հերթական խումբն այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան, մեկ խումբ էլ՝ վերադարձել Արցախ
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
- Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Արցախի բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը․ BBC-ի անդրադարձը
- Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Արցախից հիվանդներ են տեղափոխվել Երևան
- Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի. Տիգրան Աբրահամյան
- Շրջափակման պատճառով Արցախում 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան հայի գենը փրկելու անձնազոհ տառապանք․Սենոր Հասրաթյան
- Բերքաձորը՝ շրջափակման 50-րդ օրը
- Թբիլիսիում հայ երիտասարդները բողոքում են Արցախի շրջափակման վերաբերյալ ԶԼՄ-ների լռության դեմ
- Ադրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյան
- Շրջափակված Արցախ. օր՝ 46
- Տիգրան Աբրահամյան. Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում