Եթե որևէ մեկն ասում է ԳԱԱ ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս. Վարդան Դևրիկյան
ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում կառավարության 2020-2030 թթ. ռազմավարության դրույթի շուրջ, որ ակադեմիական ինստիտուտները, գուցե ոչ ամբողջապես, նախատեսվում է տանել բուհեր։
«Քննարկումների փուլ է։ Լավատես եմ, որ ակադեմիայի ղեկավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ընդհանուր եզր կգտնեն, փոխընդունելի տարբերակ կգտնվի»,- նշեց նա։
Վ.Դևրիկյանն ընդգծեց, որ այսօր ԳԱԱ-ն իր առանձին ինստիտուտներով ծառայում են իրենց բուն նպատակին, արդյունավետ է ինստիտուտների գործունեությունը։
«Եթե որևէ մեկը կասի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս։ Թող գան մեր ինստիտուտ, եթե տեսնեն իր նպատակին չի ծառայում, կատարողական խնդիրները չեն լուծվում, ինձ աշխատանքից թող հանեն, գումարն էլ բռնագանձեն»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրենը՝ ընդգծելով, որ նպատակային ծառայել նշանակում է գիտական հետազոտություններ արվել են։
Ինչ վերաբերում է ինստիտուտների փակմանը, Դևրիկյանը բացատրություն գտավ, թե՝ «գործադիր իշխանությունն էլ չի ասում, թե գործ չեն անում, դրա համար են փակում, այլ ինչպես անեն, որ բուհերի հետ կրթության նպատակին ծառայեն, ավելի օպտիմալ լինի»։
Վարդան Դևրիկյանի գնահատմամբ՝ ԳԱԱ-ն իր ինստիտուտներով ոչ թե երկրի գիտության համար կարևորագույն նշանակություն ունի, այլ՝ անփոխարինելի։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ կոչը. Բարձրաձայնել իր իսկ պատմական հայրենիքում սովի, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը
- ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ
- Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում. Վարդան Դևրիկյան
- ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնում ստացել են կայուն մուտանտներ
- ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում բացահայտել են, թե ինչպես է հնարավոր բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը
- ԳԱԱ-ում տեղի կունենա «Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողով
- ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում պարզել են՝ ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր
- Գրքերի շնորհանդես ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին
- ՀՀ ԳԱԱ-ն դիմում է համաշխարհային հանրությանը
- ԳԱԱ գիտաարտադրական կենտրոնի ստեղծած «Նարարգին» սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը
- Կարեն Գրիգորյանը վերընտրվել է ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում
- ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ստացված գիտական արդյունքներն արտոնագրված են ԱՄՆ-ի «VMware» ընկերության կողմից
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը՝ Հատիսի գագաթին արձան տեղադրելու մասին
- ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ստացվել է նոր շրջման բանաձև թերմոակուստիկ տոմոգրաֆիայում
- Սկսվում է պատմամշակութային պատերազմ. Վարդան Դևրիկյան
- Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Դևրիկյան
- Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան