Վարդան Ոսկանյան. Ատրպատականցիներն իրենց զայրույթն են արտահայտել Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ
Իրանում շաբաթ օրն անցկացված տոնական բազմահազարանոց քայլերթերի ժամանակ հատկապես Ատրպատականի քաղաքներում տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչել են կոչեր և բարձրացվել նույնաբովանդակ պաստառներ։
Տեղի ունեցածի վերաբերյալ իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Նույն այն ատրպատականցիները, որոնց Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «հռչակում է» բազմամիլիոնանոց, իբր, «ադրբեջանական համայնք» Իրանում, իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտել արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախմբի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ։
Բաքվի վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող այն սպառնալիքներին, թե Ատրպատականի, իբր, «30 միլիոն ադրբեջանցիները ոտքի կկանգնեն», Իրանում, ակնարկելով Բաքվի դեսպանատուն կոչեցյալի դեմ ծագումով հենց ատրպատականցու իրականացրած գործողությունը, պատասխանում են սև հումորով՝ «30 միլիոնից առայժմ միայն մեկը ոտքի կանգնեց, Բաքվի վարչախմբի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց և դեսպանատունը գրավեց, հապա, եթե 30 միլիոնը ոտքի կանգնի...»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան