«Պատճառ չկա կասկածելու, որ երկրաշարժները կարող են քնած հրաբուխների ձգան հանդիսանալ»
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժներից անցել է մեկ շաբաթ, գնալով փոքրանում է փլատակներում մարդկանց ողջ գտնելու հույսն ու հավանականությունը։
Այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները հաղորդում են 34 հազար զոհերի մասին։
Մինչ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, սեյսմոլոգները շարունակում են քննարկումները ուժգին երկրաշարժների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին քննարկումները։
Տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել բնական աղետը, իրար են միանում տեկտոնական երեք սալեր՝ Աֆրիկյան, Եվրասիական ու Անատոլիական։ Տեղի ունեցածն էլ պետք է դիտարկել «Սալերի տեկտոնիկա» տեսության շրջանակում։ Ըստ այդ տեսության, երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից՝ սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ։
Ասիայի այս հատվածում Արաբական սալը տեղաշարժվելով դեպի հյուսիս բախվել է Անատոլիական սալին, ինչի հետևանքով, ըստ տարբեր կարծիքների, այն տեղաշարժվել է 8-10 մետրով, ինչի հետևանքով էլ առաջացել են հսկայական ճեղքվածքներ։
After the earthquake in Hatay, Turkey a 30-meter-deep rift was formed along the fault. Olive groves were split in two
— Massimo (@Rainmaker1973) February 11, 2023
[source (TR): https://t.co/w21YpmKRUI]pic.twitter.com/g1RHkJDGfq
Որքանո՞վ է հնարավոր, որ այս ուժգին երկրաշարժերն ու դրան հաջորդած մոտ 300 հետցնցումները քնած հրաբուխների ժայթքման պատճառ դառնան։ Մասնագետներն այս առումով խորհուրդ են տալիս չանհանգստանալ. Պատճառ չկա կասկածելու, որ երկրաշարժները կարող են քնած հրաբուխների ձգան հանդիսանալ, չնայած այն փաստին, որ Արարատ լեռան վրա 1840 թվականի հուլիսի 2-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հրաբխի պատճառ դարձավ ու ժառաբեկորների տակ թաղեց Աքորի գյուղը։ Հիմա Թուրքիայի տարածքում քնած հրաբուխներից ոչ մեկն անհանգստացողներ նշաններ ցույց չի տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում. Աբրահամյան
- Երկրաշարժից Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել
- Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը. Գեղամյան
- ՄԱԿ-ը երկրաշարժերից հետո Սիրիայում և Թուրքիայում 115 հազար մարդու պարենային օգնություն է տրամադրում
- Սիրիայում երկրաշարժից մոտ 600 դպրոց վնասվել է
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում