Ո՞ր տնտեսվարողներին է տուգանել ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման համար
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որր 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 110.2 մլն դրամի չափով տուգանք: Առավել մեծ՝ 2.714 հազար դրամով տուգանվել է «Անակնկալների աշխարհ» ՍՊԸ-ն, 2.174 հազար դրամով տուգանվել է «Արտ Պետրոլ» ընկերությունը։
Ցանկը կցվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան