ԱՊՀ ՄԽՎ-ն 50 մարդ կուղարկի Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդական առաքելության
ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովը 50 հոգուց բաղկացած առաքելություն է կազմում Ղազախստանի խորհրդարանի Մեժիլիսի (ստորին պալատի) ընտրություններին հետևելու համար, որոնք կանցկացվեն մարտի 19-ին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Բաուրժան Դոսմանբետովի և ՄԽՎ գլխավոր քարտուղար, խորհրդի քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկու հետ հանդիպման արդյունքներով։
«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ղազախստանի և ԱՊՀ ՄԽՎ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը։ Նա տեղեկացրեց, որ մոնիտորինգի խմբում ընդգրկվելու է մոտ 50 մարդ, որոնք կժամանեն Ղազախստանի Հանրապետություն՝ ընտրություններին հետևելու համար, նրանց թվում կան պատգամավորներ և ներկայացուցիչներ՝ ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների բարձրագույն օրենսդիր մարմիններից, ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետները:
Կոբիցկին ընդգծել է, որ ՄԽՎ դիտորդներն իրենց աշխատանքում առաջնորդվում են անաչառության, արդարության, ընտրություններին և պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով։ «Այս պահին կատարվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, նախատեսվում է նաև անցկացնել Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի նիստ»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել միջխորհրդարանական և մշակութային փոխգործակցության հարցերի շուրջ՝ ներառյալ էթնոմշակութային ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների միջև շփումները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը և Ղազախստանը դուրս են մնացել ՌԴ-ի՝ ԱՊՀ ամենաբարեկամական երկրների առաջին եռյակից
- Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
- Պատերազմից հետո ԵՄ-ից արտահանումը Ռուսաստան նվազել է 47%-ով, դեպի ԱՊՀ՝ աճել 48%-ով
- Ղազախստանի ընտրություններում ԱՊՀ դիտորդների առաքելությունը կգլխավորի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը
- Լուկաշենկոն նշել է ԱՊՀ-ի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում
- ՌԴ ԱԳՆ-ն ծանուցել է ԱՊՀ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների մասին համաձայնագրի դադարեցման մասին