Ադրբեջանն ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է, բայց ողբերգությունն այն է, որ նույնը ասում է Հայաստանի իշխանությունը.Վարդանյան
«Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ։ Այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Նա նշեց, որ պատերազմից հետո սահմանադրական կամ այլ մեխանիզմներով որոշակի կարգավորումներ, լուծումներ կային, բայց ներքին տրամադրությունները, հակասությունները թույլ չտվեցին խնդիրները կարգավորել։
«Հիմա նոր իրավիճակ է Արցախում։ Լավագույն լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե արտառոց մի բան լինի, կամ եթե նախագահը հրաժարական տա ու հնարավոր չլինի նոր ընտրություններ անցկացնելու, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- ասաց Ա.Վարդանյանը։
Նա նշեց, որ հիմա ունեն ծանրագույն իրավիճակ, մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանությունը ընդհանրապես կպարալիզացվի, դժվար է նաև ենթադրել, որ հնարավոր է այսօր Արցախում լիարժեք ընտրություններ անցկացնել։
«Ադրբեջանն այսօր ասում է, որ Արցախ՝ որպես պետություն, գոյություն չունի, Արցախը Ադրբեջանի մաս է, բայց ողբերգությունն այն է, որ նույնը ասում է Հայաստանի իշխանությունը ու հրապարակային որևէ մասնակացություն չի դրսևորում այս իրադարձությունների վերաբերյալ։ Հարցն այն է, թե Արցախի այսօրվա ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարությունը ինչպես կարձագանքի, կկարողանա՞ կազմակերպվել ու դիմակայել երկու կողմերին։ Ես վստահ եմ, որ կկարողանան, որովհետև Ադրբեջանի հայտարարությունները բացաձայապես իրավական հիմք չունեն, իսկ Հայաստանի իշխանություններին դիմակայելը ուղղակի անհրաժեշտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արցախի իշխանությունները չեն հանդարտվում
- Պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների պայմաններում. Աբրահամյան
- Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում