Բերել եք սովորական աշխատողներ կրճատելու նախագիծ՝ ձեր օգնականների թիվը ավելացնլու համար. Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետերին
«Գիտե՞ք, թե նոր չզեկուցվող նախագծերի տակ ինչ սղացրեցին, սիրելի՛ երևանցիներ, այն նախագիծը չեղարկեցին, ինչի համար այստեղ, մեղմ ասած, մեր գլուխն էին կոտրում, երբ որ ասում էինք մի ընդունեք՝ սխալ է»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի փետրվարի 9-ին ավագանու անդամները Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ բերել էին մի նախագիծ, որով վարչական շրջանի Կումունալ և Քաղշին բաժինները միացնում էին իրար՝ աշխատակիցների հայտնի ծեծկռտուքից հետո:
«Այս դահլիճում նստած սիրելի՛ «Իմ քայլը» խմբակցություն, ձեր ավագանու անդամներից մեկը կա, ում ձեր իսկ նշանակած փոխքաղաքապետ-թաղապետի թայֆան գլուխն էր ջարդում, որովհետև քաղշին վարչության պետն էր, և թաղապետարանի շենքից հանում էին: Մամուլում կան կադրերը: Ձեր ավագանու անդամը հիվանդանոցում էր, եթե հիշում եք: Այդ նախագծին «Լույս» և ԲՀԿ խմբակցությունն են դեմ քվեարկել, դուք բերեցիք. կնքեցիք, սղացրեցիք, ընդունեցիք: Այնպես եք գրել, որ մամուլն ու հանրությունը չհասկանա, որ ձեր պեչատած այդ նույն որոշումը չեղյալ ճանաչելու մասին նախագիծ եք բերել, գլուխներդ կախ հետ եք տանում: Էն դեպքում, երբ մենք ասում էինք՝ մի արեք: Այստեղից մի թաղապետ լկտի ձևով մեզ ինչ ասես ասում էր: Բա ինչ՞ու եք հետ բերել: Քվեարկեցի՞ք, անցկացրեցի՞ք, լավ եք չէ, դե գլուխներդ հիմա կախեք, ամաչեք»,-«Իմ քայլը» խմբակցությանը դիմեց Ավագանու ընդդիմադիր անդամը:
Անցնելով քաղաքապետարանում և վարչական շրջաններում հաստիքների փոփոխության մասին նախագծին՝ Անի Խապչատրյանն ասաց, որ քաղաքապետի, փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների օգնականները շատ են, պետք չէ նոր նախագծով հաստիքներ ավելացնել նրանց համար:
«Ձեր օգնականներին մի քիչ կառավարե՛ք, աշխատացրե՛ք, էն ժամանակ, կզգաք, որ նոր հաստիքների կարիքը չկա: Փոխքաղաքապետերն էլ ավելի շատ են քան ձեր օգնականները: Փոխքաղաքապետերի կրճատելու նախագիծ, որ բերեիք, օգնականների կրճատելու նախագիծ, որ բերեիք, այն ժամանակ կծափահարեինք: Հիմա բերել եք սովորական աշխատողներ կրճատելու նախագիծ, ձեր օգնականների թիվն ավելացնլու համար: Բրավո, ինչ ասեմ… Լա՞վն էր նախորդ իշխանությունների կոստյումը, ճաշակո՞վ էր, թանկանո՞ց էր, լավ էլ մեջը տեղավորվել եք»,-ասաց Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև զորահավաքների գծով քաղաքապետի տեղակալի նոր հաստիք ավելացնելու առաջարկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Քանի որ դուք այստեղ եք՝ չենք կարողանալու լղոզել, հիմա ինչո՞ւ եք կռիվ անում. Հրաչյա Սարգսյանը՝ Անի Խաչատրյանին
- Լենտերն էլ այդպես օդում թռնում էին, ես եմ կտրել. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան