Քաղաքական 15:50 14/02/2023 Հայաստան

Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ. Արմեն Գրիգորյան

«Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա։ Մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև, Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։

«Հայաստանի մոտեցումը շարունակում է  մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի  Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ»,- ասաց նա։ 

ԱԽ քարտուղարի խոսքով, հայկական կողմը ստացել է իր  առաջարկած տեքստին պատասխան, հիմա հայկական կողմն է աշխատում խաղաղության տեքստի վրա, կարծում է, հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի ու կփոխանցվի Ադրբեջանին. «Այս պահին չեմ կարող ասել, թե փոխանցումը ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին»։

Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝  այս պահին քննարկվող, մշակվող, պարբերաբար միմյանց փոխանցվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ ոչ, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում։

Ես հասկանում եմ, որ հանրությունը հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով  հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է ու եթե  ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ։ Կարող է որոշ կետերում համաձայնություն լինել։ Գիտեք, որ մենք արդեն համաձայնել ենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ դա վերջնական համաձայնեցված է։ Բանակցությունների գործընթաց է ու վերջնական համաձայնության կարիք կա բոլոր հարցերում»։ 

Նա նաև հայտարարեց, որ Հայաստանին որևէ մեկը որևէ բան չի պարտադրում. «Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել, Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել։ Առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ. 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, լայնածավալ հարձակում տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին և, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով»։

Նա նշեց, որ իրենք, բնականաբար, Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար խոսում են բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, հարցերը քննարկում են իրար հետ, ներկայացնում են  հայկական կողմի մոտեցումներն ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայեք քարտեզին: Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկվում չի եղել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
16:39
Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ,28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը և հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներն ահազանգել են Shamshyan.com-ին՝ բողոքելով, որ   դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական...
Աղբյուր` Panorama.am
16:20
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}