Երևանում փողոցներ անվանակոչվեցին Լուսինե Զաքարյանի, Սվետլանա Գրիգորյանի և Ժիրայր Անանյանի անուններով
Երևանի ավագանին միաձայն ընդունեց փողոցների անվանակոչման երեք որոշում և ավարտեց հերթական նիստերի աշխատանքները:
Ավագանու որոշումներով Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչվեց դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ, Նորքի 7-րդ փողոցը՝ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչվեց դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ:
Հասարակությանը հայտնի «Տաքսի-տաքսի» կատակերգական ներկայացման երկու դերասանների՝ Կարպ Խաչվանկյանի, Սվետլաննա Գրիգորյանի և բեմադրող Ժիրայր Անանյանի անունները կրող փողոցները կլինեն հարևանությամբ՝ Արաբկիր վարչական շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին գույքահարկից ազատեց զոհվածների ընտանիքի անդամներին և հաշմանդամներին
- Բերել եք սովորական աշխատողներ կրճատելու նախագիծ՝ ձեր օգնականների թիվը ավելացնլու համար. Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետերին
- Քանի որ դուք այստեղ եք՝ չենք կարողանալու լղոզել, հիմա ինչո՞ւ եք կռիվ անում. Հրաչյա Սարգսյանը՝ Անի Խաչատրյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում