«Ժողովուրդ». ՀՀ ազգային հավաքականի մարզիչը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաև մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ:
Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչև 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաև, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին և այլն:
Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարևորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերևս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ:
Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է և, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: Փաստորեն, մեծ-մեծ արժեքներից խոսող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար ոչ միայն կարևորը ֆուտբոլը չէ, այլև ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից հիասթափվեն ու երկրից հեռանան իրենց կյանքը ֆուտբոլի հետ կապել ցանկացող երիտասարդները:
Ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող ՀՖՖ այս ղեկավարության օրոք ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ. ոլորտի պրոֆեսիոնալները շարունակում են հեռանալ ու դեռ հեռանալու են, քանի դեռ ոլորտը գտնվում է նման մարդկանց պատասխանատվության ներքո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն ազատություն, իսկ դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չեն գնում մամուլի հրապարակումների հետևից:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցեցին նաև, որ Ռաֆայել Նազարյան այսպես կոչված մարզչի ձեռքի տակով անցած 10-ից ավելի պատանիներ արդեն հեռացել են ֆուտբոլից՝ այդ ընթացքում ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, քանզի հանդես են եկել ԲԿՄԱ ակումբում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա