Իրաքյան Քուրդիստանի նախագահը կայցելի Թուրքիա
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կայցելի Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, այնուհետև՝ որոնողափրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի հետ։
Նշենք, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը ևս հումանիտար օգնություն ու որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա երկրաշարժից անմիջապես հետո։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ նախագահ Բարզանին զորակցությունն էր հայտնել թուրք ժողովրդին և նշել, որ իրենք պատրաստ են ցանկացած օգնություն տրամադրել աղետի հետևանքները վերացնելու համար։